Մշակույթ

Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծնունդի տոնին

1 րոպեի ընթերցում

Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծնունդի տոնին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իրականացնում է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Համերգը կկայանա հունվարի 6-ին՝ 17:00-ին, Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Կատարումներով հանդես կգա «Հովեր» պետական կամերային երգչախումբը: 15:00-ից եկեղեցու հարակից տարածքում կգործեն տաղավարներ, որտեղ կներկայացվեն տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում