Տարածաշրջանային

Բլինքենն ի թիվս այլ երկրների կայցելի նաև Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Բլինքենն ի թիվս այլ երկրների կայցելի նաև Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում՝ ի թիվս այլ երկրների, կայցելի նաև Թուրքիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտը

Հաղորդագրության համաձայն՝ Էնթոնի Բլինքենը հունվարի 4-ից 11-ը կայցելի Թուրքիա, Հունաստան, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Իսրայել, Հորդանան գետի արևմտյան ափ և Եգիպտոս:

Նշվում է, որ հանդիպումների ժամանակ կարևոր թեմաներից է լինելու Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի խաղաղ բնակիչների անվտանգության հարցը:

Քննարկվելու են նաև տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու մեխանիզմները։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում