Իրանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Քերմանում պայթյունների զոհերի թիվը 84 է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ հունվարի 3-ին Քերմանում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը 84 է։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է IRNA գործակալությունից։

«Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ այս միջադեպի հետևանքով զոհերի թիվն այսօրվա դրությամբ կազմում է 84», - ասել է Իրանի ՆԳՆ ղեկավարը պայթյուններից տուժածներին այցելելուց հետո։

Վահիդին հայտնել է, որ միջադեպից հետո կատարվել է 119 վիրահատություն։ Հոսպիտալացվածներից մի քանիսի վիճակը ծանր է։ Նախարարը նաև հայտնել է, որ միջադեպի հետևանքով 284 մարդ է վիրավորվել։

Ահմադ Վահիդիի խոսքով՝ «ահաբեկիչները և նրանց կողմնակիցները ծանր ապտակ կստանան» և պետք է վախենան Իրանի ժողովրդի ցասումից։

Իրանի Քերման քաղաքում 2 պայթյունները տեղի են ունեցել հունվարի 3-ին՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

Ավելի վաղ իրանական պետական լրատվամիջոցները հայտնում էին 103 զոհի, 211 վիրավորի մասին։

Հայերեն فارسی Français Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին