Տարածաշրջանային

Թբիլիսիում ձերբակալել են բանկի վրա զինված հարձակում գործած տղամարդուն

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում ձերբակալել են բանկի վրա զինված հարձակում գործած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են նախկինում դատապարտված 40-ամյա տղամարդու՝ կողոպուտի և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Հաղորդվում է, որ մեղադրյալը ներխուժել է TBC Bank-ի մասնաճյուղերից մեկը և զենքի սպառնալիքի տակ փորձել է հափշտակել փողը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել իր մտադրությունը և դեպքի վայրից դիմել է փախուստի։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 3-ին Թբիլիսիի կենտրոնում՝ Ցինցաձեի փողոցում։

Ոստիկանները թարմ հետքերով ձերբակալել են տղամարդուն։ Նրանք որպես իրեղեն ապացույց առգրավել են հանցագործության զենքը։

Կատարվում է նախաքննություն՝ կողոպուտի և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու փաստերով։ Ձերբակալվածին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում