Տարածաշրջանային

Թբիլիսին ընդգրկվել է Ամանորը դիմավորելու լավագույն վայրերի հնգյակում

2 րոպեի ընթերցում

Թբիլիսին ընդգրկվել է Ամանորը դիմավորելու լավագույն վայրերի հնգյակում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսին զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականն Ամանորը դիմավորելու՝ Եվրոպայի լավագույն վայրերի տասնյակում՝ առաջ անցնելով Պրահայից և Իսպանիայի Իբիցա կղզուց` ըստ հեղինակավոր Forbes հրատարակության։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Հոդվածի վրա աշխատելիս հարցման են ենթարկվել 11 963 ճանապարհորդներ 112 երկրներից։

«Թբիլիսին, կարելի է ասել, իր գներով, ամենաօրիգինալ ընտրությունն է Ամանորը նշելու համար: Թբիլիսին հինգ անգամ ավելի էժան է, քան Լոնդոնը և Փարիզը: Թբիլիսիի հինգաստղանի հյուրանոցում կարելի է մնալ նույն գնով, ինչ Բեռլինի երեքաստղանի հյուրանոցում», - նշում է հեղինակը։

Բացի այդ, նշվել է Վրաստանի մայրաքաղաքի անվտանգությունը։

«Թբիլիսիում շատ ցածր է հանցագործության մակարդակը, ինչպես նաև հեշտ է գալը բրիտանացի և ամերիկացի զբոսաշրջիկների համար (վիզա չի պահանջվում)», - ասվում է հոդվածում։

Հեղինակի կարծիքով՝ այս վայրը հարմար է նաև ուտելիքի, գինու և ամանորյա դեկորատիվ լուսավորության սիրահարների համար։

Առաջին տեղն զբաղեցնում է Պորտուգալիայի Մադեյրա կղզին, երկրորդն` Իսպանիայի Մարբելյա քաղաքը, երրորդը՝ Լոնդոնը, չորրորդը՝ Լիսաբոնը։ Ցանկում Թբիլիսիին հաջորդում են Պրահան և Իբիցան՝ զբաղեցնելով համապատասխանաբար վեցերորդ և յոթերորդ տեղերը։ Տասնյակում ընդգրկվել են նաև Սան Միգելը՝ Պորտուգալիայի Ազորյան արշիպելագի ամենամեծ կղզին, Էդինբուրգը և Պորտուն:

03.jpg (147 KB)

04.jpg (123 KB)

05.jpg (105 KB)

07.jpg (97 KB)

09.jpg (108 KB)

101.jpg (151 KB)

102.jpg (114 KB)

103.jpg (121 KB)

104.jpg (157 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում