Տարածաշրջանային

Իրանի նախագահը հետաձգել է այցը Թուրքիա՝ Քերմանում ավելի քան 100 մարդու կյանք խլած ահաբեկչության պատճառով

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը հետաձգել է այցը Թուրքիա՝ Քերմանում ավելի քան 100 մարդու կյանք խլած ահաբեկչության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի իր պաշտոնակից Էբրահիմ Ռայիսիի հետ, որի ընթացքում ցավակցություն է հայտնել Քերմանի նահանգում տեղի ունեցած ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի Կապերի վարչության հաղորդագրությունը։

Նշվում է, որ երկու ղեկավարները պայմանավորվել են Իրանի նախագահի` հունվարի 5-ին պլանավորված այցը Թուրքիա հետաձգել ավելի ուշ ժամկետի։

Թուրքիայի ղեկավարը նաև դատապարտել է խաղաղ բնակչության դեմ ուղղված ահաբեկչությունը և հավաստիացրել, որ Թուրքիան պաշտպանում է Իրանին ահաբեկչության դեմ պայքարում։ Էրդողանը կրկնել է Իրանին ուղղված իր կոչը` միասին գործելու ահաբեկչության դեմ պայքարում։

Իրանի Քերմանի նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211-ը վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում