Հասարակական

Հայաստան-Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սույն թվականի հունվարի 4-ին տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով հունվարի 3-ին, ժամը 23:40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44.35⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Տաշիր քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սարչապետ, Նորաշեն, Ձորամուտ, Մեծավան, Սարատովկա գյուղերում և Տաշիր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում