Տարածաշրջանային

Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 103-ի

2 րոպեի ընթերցում

Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 103-ի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի, վիրավորների թիվը՝ շուրջ 188-ի։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական IRIB լրատվամիջոցի հրապարակումը։

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Ինչպես ավելի վաղհայտնել էինք, պայթյունները տեղի են ունեցել Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ Քերման քաղաքի Սահեբ ալ Զաման մզկիթի մերձակայքում անցկացվող արարողության ժամանակ։

Ըստ աղբյուրի՝ երկրի կառավարությունը հունվարի 4-ին ամբողջ երկրում սուգ է հայտարարել, Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի զոհերի հիշատակին:

ԻրանիԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի(ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև՝ Իրաքում շիայական ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականները սպանվել են 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում