Տարածաշրջանային

Վերին Լարսը փակ է մեծ բեռնատարների համար

1 րոպեի ընթերցում

Վերին Լարսը փակ է մեծ բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ավտոտրանսպորտի երթևեկությունը Ռուսաստանի հետ սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ սահմանափակվել է կցորդիչներով և կիսակցորդիչներով ավտոմեքենաների համար՝ ձյան տեղումների պատճառով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը հայտնել է, որ սահմանափակումներ են մտցվել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում։ Տրանսպորտի մյուս տեսակների երթևեկությունն ազատ է։

Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառների ռեժիմով, Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում` միայն ձնահյուսապաշտպան թունելներով։

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում