Տարածաշրջանային

Իրանի նախագահը պաշտոնական այց կկատարի Թուրքիա

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը պաշտոնական այց կկատարի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով հունվարի 4-ի առավոտյան կմեկնի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա` բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից:

Այցի ընթացքում Ռայիսին Թուրքիայի նախագահի պաշտոնական ընդունելությունից հետո մասնավոր զրույց կունենա նրա հետ, այնուհետև տեղի կունենա Իրանի և Թուրքիայի Համագործակցության գերագույն խորհրդի ութերորդ նիստը՝ երկու ղեկավարների նախագահությամբ:

Դրանից հետո նախագահները մամուլի ասուլիսում կներկայացնեն իրենց բանակցությունների արդյունքները զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ։

Այդ այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Իրանի և Թուրքիայի առևտրականների և տնտեսական գործիչների համատեղ նիստին, իսկ Ռայիսին կհանդիպի նաև Թուրքիայում բնակվող իրանցիների հետ։

Իրանի և Թուրքիայի Համագործակցության բարձրագույն խորհրդի յոթերորդ նիստը տեղի է ունեցել 2023 թ․ հուլիսին՝ Թուրքիայի նախագահի` Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում, որտեղ կողմերը պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները և խորացնել կապերը տնտեսական, ենթակառուցվածքային, անվտանգային, քաղաքական, մշակութային և սպորտի բնագավառներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում