Հասարակական

Հայաստանում հունվարի 5-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հունվարի 5-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Screenshot 2024-01-02 130715.png (17 KB)

Հանրապետությունում հունվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի ցերեկը և 6-ի գիշերն՝ առանձին շրջաններում, 5-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։

Screenshot 2024-01-02 130650.png (190 KB)

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ արագությամբ։

Հունվարի 5-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում