Պաշտոնական

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին

5 րոպեի ընթերցում

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին

ԵՐԵՎԱՆ, 30ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին մաղթել հաջողություններ: «Իհարկե, ակնհայտորեն ոլորտը շատ էական նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար։ Կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկն է՝ Հայաստանում տեխնոլոգիաների զարգացումը, և ակնհայտորեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրի տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է։

Կառավարությունը շահագրգռված է, որ այդ զարգացումները շարունակվեն, հեռահաղորդակցության ոլորտը շատ էական դերակատարում ունի թվայնացման գործընթացում, իհարկե, դա ավելի շատ միջգերատեսչական աշխատանք է, բայց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ունի էական դերակատարում նաև այս ոլորտում»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ԲՏԱ նախարարությունն է համակարգում նաև ռազմաարդյունաբերության, հեռուստատեսության, ռադիոյի բնագավառներն, այս ընթացքում մեծ և էական աշխատանք է կատարվել:

«Կարծում եմ, որ մեր խնդիրներից մեկն է` ոլորտում ապահովել նախարարության գործունեության շարունակականությունը, բայց նաև նոր լիցք և մոտեցումներ են հարկավոր, իհարկե, հիմնվելով եղած լավագույն ավանդույթների վրա։ Համոզված եմ, որ հենց այդ մոտեցմամբ մեր նախարարները նաև կհամագործակցեն։ Հույս ունեմ՝ պարոն Խաչատրյանը կուտակած փորձը, խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցի պարոն Հայրապետյանին, և մենք կկարողանանք ծրագրերի բնականոն իրագործումը շարունակել, նոր ծրագրեր բերել և նոր հաջողություններ գրանցել»,- նշել է վարչապետը:

Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության և պաշտոնավարելու հնարավորության համար: «Վերջին երկու տարիները եղել են բուռն և կարելի է ասել ոլորտի համար հաջող, ինչի մասին վկայում են նաև այն ցուցանիշները, որոնք ունեցել ենք։ Բայց, իհարկե, նաև բազմաթիվ խնդիրներ են եղել, որոնք փորձել ենք այս ընթացքում լուծել։ ՏՏ ոլորտի համայնքի հետ վերջին հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, աշխատանքներն արդեն սկսվել են։ Հույս ունեմ, որ գործընկերները կշարունակեն և բոլոր խոստումները, որոնք համայնքին տվել ենք` ժամանակին և պատշաճ կերպով կկատարվեն։ Ես իմ կողմից պատրաստ եմ ցանկացած պահի հնարավորությունների չափով աջակցել»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը և Մխիթար Հայրապետյանին մաղթել հաջողություններ:

Իր հերթին, Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար։ Նորանշանակ նախարարն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում որպես պատգամավոր և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն սերտորեն համագործակցել է ԲՏԱ նախարարության հետ: «Բարձր տեխնոլոգիաները պետք է լինեն տնտեսության կարևորագույն ուղղություններից մեկը։ Հայաստանը ցանկանում է տեխնոլոգիական աշխարհի քարտեզում իր ուրույն և առաջատար տեղն ունենալ: Հույս ունեմ, որ և գործադիրում, և օրենսդիրում ունեցած պաշտոնավարման փորձս կօգնի պատասխանատու պաշտոնում։ Մյուս կողմից նաև հույս ունեմ, որ նախարարության ողջ թիմը կհամախմբվի իմ շուրջ և մենք կկարողանանք աշխատանքի արդյունքում ստանալ անհրաժեշտ արդյունքը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը:

Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, թույլ տվեք օգտվելով առիթից շնորհավորել բոլորիդ Ամանորը և Սուրբ ծնունդը, և բոլորիս մաղթել հաջողություն՝ 2024 թվականին մեր Կառավարության առաջ դրված խնդիրները լուծելու, այն է` 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու գործում։ Իհարկե, սա միակ խնդիրը չէ, բայց կարծում եմ՝ դա մի ցուցանիշ է, որը միջինացված ցույց է տալիս, թե մենք ինչքանով ենք լավ աշխատել»:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

ՀՀ ԲՏԱ նախարարը Ֆրանսիայում հանդիպել է ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Գիտություն

ՀՀ ԲՏԱ նախարարը Ֆրանսիայում հանդիպել է ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

ՀՀ ԲՏԱ նախարարն ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ինստիտուտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մի շարք ուղղություններով

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարարն ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ինստիտուտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մի շարք ուղղություններով

ԲՏԱ նախարարը Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր

Գիտություն

ԲՏԱ նախարարը Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Հայաստանը պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին

Գիտություն

Հայաստանը պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում