Հասարակական

Թող 2024-ը լինի կայունության, խաղաղության և ձեռքբերումների տարի. ՀՀ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձը

1 րոպեի ընթերցում

Թող 2024-ը լինի կայունության, խաղաղության և ձեռքբերումների տարի. ՀՀ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «X»-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ։

«2023 թվականը դժվար տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի, և ամբողջ աշխարհի մարդկանց համար՝ հաշվի առնելով հակամարտությունները, աննախադեպ մարտահրավերները՝ չնայած դրանց կանխմանն ուղղված ջանքերին:

Թող 2024 թվականը լինի կայունության, խաղաղության և ձեռքբերումների տարի մեր ընտանիքների համար: Հաջող տարի լինի նրանց համար, ովքեր ձգտում են ավելի լավ ապագայի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Միրզոյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում