Տարածաշրջանային

Իրանցի սահմանապահները ծովահենների են ձերբակալել Հորմուզի նեղուցում

1 րոպեի ընթերցում

Իրանցի սահմանապահները ծովահենների են ձերբակալել Հորմուզի նեղուցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Հորմոզգան նահանգի սահմանապահները զինվորական համազգեստով երկու ծովահենների են ձերբակալել Հորմուզի նեղուցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ սահմանապահները Լարեկ կղզու շրջակայքում պարեկության ժամանակ հայտնաբերել են կասկածելի մոտորանավակ, որում եղել են նախկինում ծովահենությամբ զբաղված երկու իրանցիներ։ Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է զենք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում