Հասարակական

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև ձևավորված հարաբերություններն ու ընդգծել, որ դրանք զարգացման հեռանկարներ ունեն: Որպես հաջողված գործակցության օրինակ՝ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ է կատարել նախագծման թույլտվության և ճարտարապետահատակագծային առաջադրանք կազմելու գործընթացում, որում հաշվի է առնվել նաև քույր քաղաք Դոնի Ռոստովի փորձը:

Դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ Երևանի և ՌԴ տարբեր քաղաքների միջև հաստատված են գործընկերային հարաբերություններ, ինչն էլ հնարավորություն կտա ընդլայնել գործակցության շրջանակն ու համատեղ նոր ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության որոշակի բնագավառներում:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայ-ռուսական առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն: Անդրադառնալով գործարար շրջանակներին՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է ռուսաստանյան ընկերությունների ակտիվ մասնակցությունը Երևանի քաղաքապետարանի հայտարարած նախագծերի մրցույթներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում