Մշակույթ

Թատրոնն աղոթքի վայր է, ծես. «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի ցուցադրությամբ հարգանքի տուրք մատուցվեց Մհեր Մկրտչյանի հիշատակին

7 րոպեի ընթերցում

Թատրոնն աղոթքի վայր է, ծես. «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի ցուցադրությամբ հարգանքի տուրք մատուցվեց Մհեր Մկրտչյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոյի և թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակը վառ պահելու նպատակով Երևանում ցուցադրվեց «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմը, որում տեղ են գտել հատվածներ արտիստի հարցազրույցներից, ֆիլմերից ու թատրոնում կերտած կերպարներից: Ֆիլմում արտիստի խոհափիլիսոփայական մտքերն են թատրոնի, կինոյի, առհասարակ արվեստի, հայրենիքի ու հայոց լեզվի նկատմամբ սիրո մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 26-ին «Նարեկացի» արվեստի միությունում:

Վավերագրական ֆիլմի հեղինակներն են Շուշանիկ Սահակյանն ու Հովհաննես Պապիկյանը:

Շուշանիկ Սահակյանը հիշեցրեց, որ դեկտեմբերը Մհեր Մկրտչյանի հիշատակի ամիսն է, և արդեն երեսուներորդ դեկտեմբերն է անցնում առանց նրա: Մկրտչյանի մասին պատող ֆիլմը ստեղծվել է 2014 թվականին և երկար ճանապարհ է անցել: Այն ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում, «Նարեկացի» միությունում, դպրոցներում, գրադարաններում, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում, Հայաստանի մարզերում և այլուր:

2023.12.26_18.57.22.89.JPG (474 KB)

«Ֆիլմի հիմքում Ֆրունզիկ Մկրտչյանի խոսքն է: Շատ ֆիլմեր, հաղորդումներ, ռեպորտաժներ, տեսաձայնագրություններ կան նրա մասին, սակայն միշտ չէ, որ կարող ենք այդ նյութերում ներկայացվածը միանշանակ ընդունել: Կան ֆիլմեր, որոնք ընդհանրապես որևէ աղերս չունեն Ֆրունզիկ Մկրտչյան մարդու, ստեղծագործողի հետ. խոսվում է նրա ընտանեկան դժբախտությունների մասին, որոնք շոուի են վերածվում, իսկ մեր ֆիլմը ստեղծվեց այն նպատակով, որ կոտրենք կարծրատիպերը, որոնք ձևավորվել են Մհեր Մկրտչյան մարդու, հայրենասերի անվան շուրջ»,-ասաց Շուշանիկ Սահակյանը:

Արխիվային նյութերը հեղինակներին հնարավորություն են տվել ստեղծել ֆիլմ, որում Մհեր Մկրտչյանն ինքն է պատմում իր մասին. այլ մարդկանց կարծիքներ չկան:

«Մհեր Մկրտչյանի հարազատներին ենք լսել, նրա գործընկերներին, ժամանակակիցներին, ուսանողներին, որպեսզի կարողանանք ամբողջացնել արտիստի, այդ բարդ և հակասական մարդու կերպարը: Մեծ համարձակություն էր նրա մասին ֆիլմ ստեղծելը. գաղտնիք չէ՝ Մկրտչյանը շատ սիրված է, ժողովրդական, մտերիմ է եղել շատերի հետ ու նրան լավ են ճանաչում: Պատասխանատվությունը գիտակցելով ենք գնացել այս քայլին՝ ձեռքի տակ ունենալով տպագիր հսկայական արխիվ և տեսաձայնագրություններ, ինչի համար շնորհակալ ենք Խաչիկ Շարոյանին և Ռոբերտ Մաթոսյանին»,-պատմեց ֆիլմի համահեղինակն ու հավելեց՝ երկու սկզբունքով են առաջնորդվել՝ իր մասին խոսում է Մհեր Մկրտչյանը, շրջանցվել են արտիստի անձնական կյանքի բոլոր մանրամասները:

Վավերագրական ֆիլմը, որը դիտելու էին եկել Մհեր Մկրտչյանի գործընկերները, երկրպագուները, հարուստ էր տեղեկատվությամբ և հուզականությամբ: Ֆիլմում Մհեր Մկրտչյանը խոստովանում է՝ որքան կատակերգությունը հարուստ է տրադիցիայով, այնքան աղքատ է ողբերգությունը, ուստի դժվար է ողբերգություն խաղալ:

Նա ընդգծում է, որ թատրոնում մեկ դերը չի փոխի կինոյում մի քանի դերի հետ, քանի որ թատրոնն աղոթքի վայր է, ծես է. «Բեմում ծես է կատարվում, արարողություն է կատարվում, Աստծո տաղանդի, մուսայի հետ շփում է կատարվում»,-ասում է արտիստը:

Հետաքրքիր են նաև այս տողերը. «Կապվե՛ք արվեստին: Արվեստը մարդուն կտրում է գետնից, հանում վեր, նրան դարձնում ռոմանտիկ, օգնում է ճանաչել ու հասկանալ կյանքը, ճանաչել գեղեցիկը, հայրենիքի զգացողությունը տարածել: Հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը»:

Կինոգետ, հրապարակախոս, սցենարիստ Ռոբերտ Մաթոսյանը հիշեց՝ 1980-ականներին Մհեր Մկրտչյանի հետ մեկնել են Լենինգրադ, որտեղ կազմակերպված մրցույթում ներկայացվել է «Հին օրերի երգը» ֆիլմը: «Լրագրողները, երկրպագուները անհամբեր սպասում էին Ֆրունզիկ Մկրտչյանին: Կարծեցի՝ դա հնարավոր է կազմակերպել: Գնացի Մկրտչյանի մոտ, և նա ասաց, որ շատ երջանիկ պահ է. այդ ժամանակ նրա կինը՝ Թամարը, մազերն էր ֆենում, իսկ ես միայն մտածում էի Ֆրունզիկին լրագրողներին ներկայացնելու մասին, որոնք կենտրոնական մուտքի մոտ էին սպասում, սակայն Մկրտչյանը դուրս եկավ հետևի մուտքով: Ես վիրավորվեցի: Նա սև մեծ ակնոց էր դրել, ես էլ որոշեցի ասել, որ ակնոցը չի սազում նրան: Նևսկի պողոտայում հարցրեց՝ հաստա՞տ չի սազում, պատասխանեցի՝ ոչ: Նա հանեց ակնոցն ու հենց այդ պահին բազմաթիվ մարդիկ հավաքվեցին նրա շուրջ: Ես նման բան չէի տեսել: Չեք պատկերացնի, թե ինչ էր կատարվում. մեկը լուցկի էր հանում ինքնագրի համար, մյուսը՝ անձնագիր և այլն»,-պատմեց Մաթոսյանն ու ընդգծեց, որ պողոտայի մեքենաները ևս կանգ էին առել ու հետևում էին այդ ամենին: Վերջում Մհեր Մկրտչյանը կրկին հարցրել է, թե արդյոք ակնոցն իրեն սազո՞ւմ է:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակ է: Նա բազմաթիվ ռեժիսորների, դերասանների հետ է շփվել, մտերիմ եղել և ջերմությամբ է հիշում Ֆրունզիկ Մկրտչյանին:

2023.12.26_18.59.34.85.JPG (555 KB)

«Նկարիչների միության կողքի սրճարանում հաճախ էր հավաքվում մտավորականությունը: Այնտեղ էին լինում Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանը, Լևոն Ներսիսյանն ու այլք: Հիշում եմ՝ մի օր մի սեղանի շուրջ նստած էինք: Լևոնը հիանալի դասախոս էր, մեծ էրուդիտ ու նյութն ընտիր ներկայացնող էր, իր հոր՝ Հրաչյա Ներսիսյանի արժանի զավակն էր: Երբ խոսում էր, բոլորս լուռ լսում էինք: Այդ օրը Ֆրունզիկը ևս սկսեց խոսել ու իր ինտելեկտով, խոսքով զարմացրեց և՛ Լևոն Ներսիսյանին, և՛ մեզ»,-ասաց Մանսուրյանը:

Միջոցառման ավարտին Շուշանիկ Սահակյանը frunzik.com կայքի անունից պատվոգրեր հանձնեց Մհեր Մկրտչյանի մտերիմներին, նրա ժառանգության պահպանության գործում դերակատարություն ունեցող մարդկանց, որոնք ներկա էին կինոդիտմանը: Պատվոգրեր տրվեցին Ռոբերտ Մաթոսյանին, Խաչիկ Շարոյանին, Տիգրան Մանսուրյանին, Արթուր Եղինյանին և «Նարեկացի» արվեստի միության կոլեկտիվին:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Մշակույթ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

Մշակույթ

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան հյուրախաղերը ձեռքբերում է համարում

Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան հյուրախաղերը ձեռքբերում է համարում

Համերգներ, ձայնագրություններ, մենակատարների հետ համագործակցություններ. Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 18-րդ համերգաշրջանը

Մշակույթ

Համերգներ, ձայնագրություններ, մենակատարների հետ համագործակցություններ. Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 18-րդ համերգաշրջանը

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Մշակույթ

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում