Քաղաքականություն

Կրեմլում հայտնել են, որ Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են խաղաղության պայմանագրի կնքմանը

1 րոպեի ընթերցում

Կրեմլում հայտնել են, որ Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են խաղաղության պայմանագրի կնքմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձանագրում են խաղաղության պայմանագրի վերջնականացման պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը:

«Նրանք արձանագրում են խաղաղ բանակցությունների ավարտի, միասնական փաստաթղթի, խաղաղության պայմանագրի դուրս գալու լիակատար պատրաստակամություն», - ասել Է Պեսկովը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Առաջին ալիքին տված հարցազրույցում:

Այսպես է նա արձագանքել հարցին, թե ռիսկային չէ արդյոք հակամարտող կողմերին մեկ տեղում հավաքելը: «Այստեղ ոչ մի վտանգ չկա»,-ասել Է Պեսկովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում