Երևանի ավագանին հաստատեց 2024-ի քաղաքային բյուջեի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին ընդունեց 2024 թվականի քաղաքային բյուջեն հաստատելու մասին նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը:

«Երևան քաղաքի 2024թ. բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 124 մլրդ 639 մլն դրամ: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 61 մլրդ 514 մլն դրամ: ՀՀ պետական բյուջեից տրամադրված դոտացիաների գծով նախատեսվել է 14 մլրդ 136 մլն դրամ, այսինքն` 2023 թ. հաստատված ցուցանիշից 706 մլն դրամով ավելի: Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի նախագծի ծախսային մասը ծրագրվել է 124 մլրդ 917 մլն դրամի չափով: Ծախսերի ամբողջ ծավալի 85.5 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին»,-նշեց Արևշատյանը:

Երևանի հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի կայարանի կառուցման համար 4 մլրդ դրամ հատկացնել, իսկ ենթակառուցվածքների նորոգման համար` 879 մլն դրամ:

Գումարներ են հատկացվելու նաև հանգստի գոտիների, զբոսայգիների ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի, թեքահարթակների կառուցման, նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգման և մի շարք այլ նախագծերի իրականացման համար:

Հայերեն Español Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին