Տարածաշրջանային

Սանկտ Պետերբուրգում կայացել է Ալիևի և Լուկաշենկոյի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում կայացել է Ալիևի և Լուկաշենկոյի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Տեղեկության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը վերաբերող հարցեր:

Նշվել է, որ բարձր մակարդակի հանդիպումներն ու շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Նախագահները Սանկտ Պետերբուրգ են մեկնել մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում