ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության դիտորդները պարեկություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող Սոթք գյուղում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝առաքելությունն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանում Եվրոպական միության առաքելության դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող Սոթքում անվտանգության իրավիճակի իրազեկման նպատակով պարեկություն են իրականացրել։ Պարեկության նպատակն է տեղում դիտարկել և զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը»,-տեղեկացրել են առաքելությունից:

Հայերեն العربية English Español Français ქართული Русский 中文