Մահացել է Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության նախկին դեսպանը․ Միրզոյանը ցավակցել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հայաստանում Դոմինկյան Հանրապետության նախկին դեսպան Հանս Դաննենբերգի մահվան կապակցությամբ։

«Խորը վշտով տեղեկացա Հայաստանում Դոմինկյան Հանրապետության նախկին դեսպան Հանս Դաննենբերգի անժամանակ մահվան մասին։ Ավելի ամուր երկկողմ կապեր կառուցելու նրա անխոնջ ջանքերը՝ ներառյալ Երևանում դիվանագիտական գրասենյակը բացելը, միշտ կհիշվեն։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին և հարազատներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Հանս Դաննենբերգը Հայաստանում Դոմինկյան Հանրապետության դեսպան էր նշանակվել 2022 թվականի ապրիլին։ 2023 թվականին Դաննենբերգը նշանակվել էր Կանադայում Դոմինկյան Հանրապետության դեսպան։ 2006-2021 թվականներին նա եղել է Հնդկաստանում Դոմինկյան Հանրապետության դեսպանը։

Դաննենբերգի մահվան կապակցությամբ ցավակցել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

Հայերեն English Español فارسی 中文

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս