ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
1 րոպեի ընթերցում
![ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/12/1126925.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդի նիստում հայտարարել է, որ կառույցի ներսումհամագործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ բացահայտելով միության երկրների տնտեսական ներուժը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ ԵԱՏՄ երկրները փոխգործակցում են փոխշահավետության, հարգանքի և բոլոր երկրների շահերը հաշվի առնելու սկզբունքներով։
«Եվրասիական միությունը գործում է շուրջ 10 տարի, և այս ընթացքում փոխադարձ առևտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է, ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 1,6-ից հասել է 2,5 տրիլիոն դոլարի: Ազգային արժույթների տեսակարար կշիռը ԵԱՏՄ շրջանակում իրականացվող առևտուրի մեջ գերազանցել է 90%-ը և կշարունակի աճել»,- ասել է Վլադիմիր Պուտինը։