Տարածաշրջանային

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի Աղետների կառավարման գործակալությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Գյոքսունի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16։37-ին։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 11,46 կմ խորության վրա։

Այս տարվա փետրվարի 6-ին Քահրամանմարաշ նահանգում 9 ժամ տարբերությամբ 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր էին տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել էին հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում վերոհիշյալ երկրաշարժերից մահացել է ավելի քան 55 հազար մարդ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում