Հասարակական

Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության օրը. Հռոմի պապը Սբ. Ծննդյան տոնի առթիվ ուղերձով է հանդես եկել

1 րոպեի ընթերցում

Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության օրը.  Հռոմի պապը Սբ. Ծննդյան տոնի առթիվ ուղերձով է հանդես եկել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ ուղերձով է հանդես եկել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Կաթողիկե եկեղեցու առաջնորդը, հանդես գալով իր ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին և Ադրբեջանին:

«Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության օրը: Թող այն խրախուսվի մարդասիրական նախաձեռնություններով, տեղահանվածների վերադարձով իրենց տները՝ օրինական և ապահով պայմաններում, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքի կրոնական ավանդույթների և պաշտամունքի վայրերի նկատմամբ փոխադարձ հարգանքով»,- մասնավորապես ասված է Հռոմի պապի ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում