Քաղաքականություն

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը հնարավորություն կունենան ԵԱՏՄ-ի և ԱՊՀ շրջանակներում շփվել․ Պեսկով

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը հնարավորություն կունենան ԵԱՏՄ-ի և ԱՊՀ շրջանակներում շփվել․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենան շփվել Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ առաջնորդների մասնակցությամբ միջոցառումների շրջանակում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նրանք հիանալի հնարավորություն կունենան շփվելու առաջիկա միջոցառումների շրջանակներում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կլինե՞ն արդյոք առանձին բանակցություններ Պուտինի և Փաշինյանի միջև։

Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Դեկտեմբերի 26-ին էլ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում