Տարածաշրջանային

«Վրաստան» շաբաթաթերթը տոնում է հիմնադրման 103-ամյակը

1 րոպեի ընթերցում

«Վրաստան» շաբաթաթերթը տոնում է հիմնադրման 103-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում լույս տեսնող հայալեզու «Վրաստան» հասարակական-քաղաքական հանրապետական շաբաթաթերթը տոնում է հիմնադրման 103-ամյակը։

«1920 թվականի եզրագծին իր ուղին սկսած «Վրաստան»-ը, անցնելով տարիների փորձության միջով, հավատարիմ իր սկզբունքներին, արժանապատվորեն շարունակում է իր պատմական առաքելությունը` մայրենի լեզվով սպառիչ տեղեկատվություն փոխանցում, նշելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների, երկրի գործադիր ու օրենսդիր մարմինների կայացրած որոշումների, Վիրահայ համայնքի կյանքի առօրյայի մասին, մշտապես ծառայելով վրաց-հայկական բազմադարյա կապերի ամրացման մեծ գործին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է թերթի տոնական համարում։

Թերթը լուսաբանում է Վրաստանում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում