Հետախուզվողը Ստամբուլ-Երևան չվերթով վերադարձել և ներկայացել է նախաքննական մարմին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 22-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայնից Մուշի բաժին է ներկայացվել 45-ամյա Միքայել Ա.-ն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Նա 2017 թ. փետրվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Միքայել Ա.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский