Տարածաշրջանային

Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են վարակիչ հիվանդությունների թվի աճի մասին

1 րոպեի ընթերցում

Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են վարակիչ հիվանդությունների թվի աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում նկատվում է վարակների աճ, շտապօգնության բաժանմունք այցելող հիվանդների թիվը կրկնապատկվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է թուրքական «Medyatava» հրատարակությունը։

«Շատ քաղաքների հիվանդանոցներ, հատկապես Ստամբուլում, աշխատում են գերծանրաբեռնվածությամբ: Քաղաքացիները բուժվում են վերին շնչուղիների վարակներից, շտապօգնության ծառայությունները ծանրաբեռնված են, կանչերի 70 տոկոսը գրիպի դեպքեր են։ Պետական ​​հիվանդանոցի գլխավոր բժիշկ և վարակաբան Մուստաֆա Դողանի խոսքով՝ վերին շնչուղիների վարակների թվի աճ է գրանցվել, իսկ շտապօգնության բաժանմունք այցելած հիվանդների թիվը կրկնապատկվել է»,-նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում