Հասարակական

Երևանի հիմնադրման 2750-ամյակի այգում իր դռներն է բացել Սուրբծննդյան տոնավաճառը

1 րոպեի ընթերցում

Երևանի հիմնադրման 2750-ամյակի այգում իր դռներն է բացել Սուրբծննդյան տոնավաճառը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի հիմնադրման 2750-ամյակի այգում իր դռներն է բացել Սուրբծննդյան տոնավաճառը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

«62 տաղավարում քաղաքի բնակիչներին ու հյուրերին սպասում են ամանորյա գնումների և համտեսի:

Շահումյանի անվան հրապարակում էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մերհայրենակիցների տաղավարներն են՝ ավանդական խոհանոցով ու ձեռագործ աշխատանքներով:

Տարածքում երեխաների համար գործում է անվճար մանկական կարուսել և գնացք:Տոնավաճառը բաց է ամեն օր՝ ժամը 13:00-ից մինչև 22:00-ն»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում