Տարածաշրջանային

ՌԴ-ի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասին առնչվող հարցեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը, ամփոփելով երկու գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։

Նշվում է, որ կողմերը ընդգծել են տարածաշրջանի պետությունների առաջատար դերն ու առանձնահատուկ պատասխանատվությունը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանման գործում։

«Կողմերը հաստատել են տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ ամուր երկխոսության պահպանման տրամադրվածությունը»,- նշված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում