Միջազգային

Հնդկաստանի հյուսիսում առնվազն 5 զինծառայող է զոհվել զինյալների հետ բախման ժամանակ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի հյուսիսում առնվազն 5 զինծառայող է զոհվել զինյալների հետ բախման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հինգ հնդիկ զինծառայող է զոհվել, ևս երկուսը՝ ծանր վիրավորվել Ջամմու և Քաշմիրի Հյուսիսային Դաշնային Տարածքում դեկտեմբերի 21-ին բանակային պարեկախմբի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Press Trust of India լրատվական գործակալությունը հաղորդում է, որ բախումները տեղի են ունեցել Փունչի շրջանում։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինյալները հարձակվել են զինվորականներին տեղափոխող ավտոմեքենաների վրա այնպիսի վայրում, որտեղ կտրուկ շրջադարձի և վատ ճանապարհի պատճառով մեքենաները դանդաղեցնում են ընթացքը։

Անվտանգության ուժերը պատասխան կրակ են բացել, սակայն ահաբեկիչներին հաջողվել է փախուստի դիմել։

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Ժողովրդի հակաֆաշիստական ճակատ» ծայրահեղական կազմակերպությունը, որը կապված է Պակիստանի «Լաշկար է Թայբա» ահաբեկչական խմբավորման հետ:

Հնդկաստանի սահմանային անվտանգության ուժերից հայտնել են, որ զինվորները բերվել են պատրաստության վիճակի՝ կանխելու ահաբեկիչների՝ երկիր ներթափանցման փորձերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում