Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են մնում՝ չնայած առկա տարաձայնություններին. Կոպիրկին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են մնալ ռազմավարական դաշնակիցներ, և այդ դաշնակցային հարաբերությունները համապատասխանում են երկու երկրների առանցքային շահերին՝ չնայած առկա որոշակի տարաձայնություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ գործընկերներ և ռազմավարական դաշնակիցներ, որոնց միավորում են ընդհանուր շահերը, ընդհանուր պատմությունը և միջազգային հարցերի շուրջ համանման հայացքները, և որ այդ դաշինքը համապատասխանում է երկու մասնակիցների առանցքային շահերին», - ասել է ՌԴ դեսպանը։

Կոպիրկինը նաև նշել է, որ Հայաստանում ՌԴ դեսպանությունը շարունակում է աշխատել և կառուցել շփումները՝ հիմնվելով այս ընկալման վրա:

«Անշուշտ, չի կարելի հերքել մեր երկկողմ և բազմակողմ օրակարգում որոշակի տարաձայնությունների առկայությունը։ Ե՛վ ռուսական, և՛ հայկական կողմերը պատրաստ են ցանկացած վիճելի թեմա քննարկել անկեղծորեն և կառուցողական մթնոլորտում, ինչպես վայել է դաշնակիցներին», - հավելել է ՌԴ դեսպանը։

Ինչ վերաբերում է դեսպանության աշխատանքին, Կոպիրկինը նշել է, որ այս փուլում աշխատանքային գործընթացում որևէ էական փոփոխություն չի նկատվում։

«Մենք շարունակում ենք աշխատել ռուս-հայկական համապարփակ համագործակցության շրջանակներում առաջադրված խնդիրների վրա։ Վստահ ենք, որ այս խնդիրների իրականացումը օգուտ կբերի ինչպես ռուս, այնպես էլ հայ ժողովուրդներին», - ասել է Սերգեյ Կոպիրկինը։

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան