Ձյան պատճառով Վլադիկավկազ–Լարս ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշում է ընդունել ձյան և մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը», - նշել են գերատեսչությունում։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մնացած հատվածները բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Գերատեսչությունում հավելել են, որ ավտոմեքենաները ճանապարհը կանցնեն առանց կանգնելու և միայն ձնահյուսապաշտպան թունելներով։

Ռազմավիրական ճանապարհը տանում է Վլադիկավկազից Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսական հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս