ԵՄ-ն Ուկրաինային է փոխանցել 1,5 մլրդ եվրոյի չափով օգնության վերջին` դեկտեմբերի տրանշը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 1,5 միլիարդ եվրոյի չափով վերջին` դեկտեմբերի տրանշը 2023 թվականի մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Այսօր մենք փոխանցում ենք 1,5 միլիարդ եվրոյի չափով վերջին տրանշը 2023 թվականին Ուկրաինային տրամադրվող 18 միլիարդ եվրոյի մեր օգնության փաթեթից» ,- գրել է նա X սոցիալական հարթակի իր էջում:

Եվրահանձնաժողովի նախագահը հավելել է, որ հարկավոր է համաձայնության հասնել՝ Ուկրաինային տրամադրելու անհրաժեշտ աջակցությունը վերակառուցվելու և բարեփոխումներ իրականացնելու համար։

ԱՄՆ-ում և ԵՄ-ում դժվարություններ են առաջացել՝ կապված Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրման հետ։ ԱՄՆ կոնգրեսն արգելափակել է 60 միլիարդ դոլարի ռազմական աջակցության փաթեթը, իսկ Հունգարիան արգելափակել է 50 միլիարդ եվրոյի ԵՄ ֆինանսական աջակցության տրամադրումը Կիևին։

Հայերեն Русский

Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios

Նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում 4 ուժ. ձայների հաշվարկն ավարտվել է բոլոր ընտրատեղամասերում

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Իսրայելն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել իրար

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան