Հասարակական

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն և «Ֆասթ Բանկ»

2 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն և «Ֆասթ Բանկ»

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն։ Փոխվարչապետը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, խմբի նախագահ Վահե Բադալյանի և «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության մասնաշենքում, այդ թվում այցելել է «Ֆասթ Բանկ»-ի, «Ucraft»-ի, «Hoory»-ի, «Fast Media»-ի գրասենյակներ։

Շրջայցից հետո փոխվարչապետ Խաչատրյանին է ներկայացվել «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ և դրա հետ փոխկապակցված ընկերությունների գործունեությունը Հայաստանում և արտերկրում, տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների կարևորագույն ձեռքբերումները։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացել է, որ այս պահի դրությամբ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված ու ՀՀ-ում գործող բոլոր բիզնես կազմակերպությունների աշխատակիցների քանակն այս պահի դրությամբ 6714 է։ Փոխվարչապետը տեղեկացել է նաև, որ «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը մասնաճյուղեր ունի 5 մայրցամաքների 16 երկրներում, որտեղ աշխատում են 609 մասնագետներ մշտական և 1500 հոգի՝ գործարքային հիմունքով։ Ընկերությունը մասնակցել է միջազգային հարյուրավոր ցուցահանդեսների և մրցանակաբաշխությունների, ունի հաղթական նվաճումներ։

4A4A5028.jpg (3.84 MB)

Փոխվարչապետը ծանոթացել է Fastex էկոհամակարգի լայն ու ապագայամետ հնարավորություններին, «Ֆասթ Բանկ»-ի ստեղծման նախապատմությանը և զարգացման ռազմավարության մի շարք կետերին։ Փոխվարչապետի շրջայցը եզրափակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված մի շարք միջոցառումների և անշարժ գույքի ոլորտում իրականացվող ծավալուն նախագծի՝ 120 000 քմ մակերեսով «Սոֆթ Սիթի» բիզնես կենտրոնի համառոտ ներկայացմամբ։ Բիզնես կենտրոնը կառուցվում է «Կովկաս» համալիրի հարևանությամբ՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղին հարող տարածքում։

4A4A5102.jpg (6.49 MB)

4A4A5179.jpg (1.68 MB)

4A4A5460.jpg (6.44 MB)

4A4A5647.jpg (1.49 MB)

4A4A5763.jpg (2.34 MB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում