Հասարակական

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կայցելի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը ճանաչողական այց կկատարի Երևան և Մասիսի քաղաքապետարան՝ հետամուտ լինելու «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» հայտարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունից:

Պատվիրակության կազմում են զեկուցողներ Բերնդ Վյորինգերը Գերմանիայից և Բրիոնի Ռուդկինը Միացյալ Թագավորությունից:

Զեկուցողները քննարկումներ կունենան Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։ Պատվիրակությունը կհանդիպի նաև Արտաշատ, Երևան, Գորիս և Հրազդան համայնքների ներկայացուցիչների հետ։

Նախատեսված է նաև պատվիրակության հանդիպում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության ներկայացուցիչների հետ։ Կոնգրեսի պատվիրակությունը կայցելի նաև Մասիս համայնք՝ հանդիպելու ընտրված տեղական ներկայացուցիչների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում