Ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաները դեկտեմբերի 18-ից կարող են մաքսազերծվել նաև Երևանի, Վանաձորի և Սիսիանի մաքսատներում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև Երևանի, Վանաձորի և Սիսիանի մաքսատներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարությամբ հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև․

1․ ք․ Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում,

2․ ք. Սիսիան, Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում,

3․ ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։

Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը:

Ընդ որում, ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում մաքսային ձևակերպման ներկայանալուց առաջ անհրաժեշտ է տրանսպորտային միջոցը նախապես տեղակայել մաքսային հսկողության հետևյալ գոտիներից մեկում․

1) «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ, ՀՀ, ք. Երևան, Արարատյան 43 կամ Արարատյան 95

2) «Վալենսիա» Հ/Ձ ՍՊԸ, ՀՀ, ք.Երևան, Շիրակի փողոց 43

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 30․11․2023թ․ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» թիվ 2076-Ն որոշմամբ` նախատեսվել է միասնական դրույքաչափով վճարվող մաք­սատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին (շահառուներ), որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց ևդեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածումՀՀ-ում կմաքսազերծեն դրանք: Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 40%-ի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 70%-ի չափով:

Հատկանշական է, որ շահառուները մաքսային ձևակերպման ժամանակ վճարելու ենմինչև 5 տարիթողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակամաքսատուրքերի և հարկերի 60%-ը, իսկ5 տարուց ավելիթողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով`30%-ը,իսկ մնացած բեռը, ըստ էության, կրելու է պետությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայերեն

Շվեդիայի դպրոցներից մեկում հարձակում է տեղի ունեցել, կան վիրավորներ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

Հայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը

Իրանը հայտարարել է, որ շարունակում է պաշտպանել Հորմուզի նեղուցը

Հայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ուզբեկստանի համագործակցությունը հասել է դաշնակցային հարաբերությունների մակարդակի

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել. 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին

«Կաթի համաշխարհային օր» միջոցառման hեղինակային իրավունքն արդեն Երեմյան ընկերությանն է

Մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը