Տարածաշրջանային

Ստեփանակերտ տանող ճանապարհին վթարի է ենթարկվել Ադրբեջանի ֆուտբոլային լիգայի աշխատակիցներին տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտ տանող ճանապարհին վթարի է ենթարկվել Ադրբեջանի ֆուտբոլային լիգայի աշխատակիցներին տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակնայի (Աղդամի) շրջանում վթարի է ենթարկվել Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի աշխատակիցներին տեղափոխող միկրոավտուբուսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վեց մարդ տուժել է, երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Տուժածների թվում է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Էլխան Սամեդովը։

Հաղորդվում է, որ միկրոավտոբուսը մեկնում էր Ստեփանակերտ, որտեղ դեկտեմբերի 21-ին նախատեսված է Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղը «Ղարաբաղ» ու ադրբեջանական բանակի մարզական ակումբների միջև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում