Ներառականությունը՝ Գյումրու տիկնիկային թատրոնի ամանորյա ներկայացման հիմքում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը հեքիաթասեր հանդիսատեսի դատին հանձնեց «Լուսնից ընկած Նապին» ներկայացումը՝ երաժշտական ձևավորումը և բեմադրությունն Արմենուհի Մանուկյանի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ներկայացումը բազմազանության, հավասարության և ներառականության մասին է։ Նախաձեռնությունը միջազգային առաջնորդ այցելուների ծրագրի շրջանավարտ, «Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանինն է։

«Ներառականության մասին մենք շատ հաճախ խոսում ենք միայն որոշում կայացնողների կամ հենց հաշմանդամություն ունեցող անձանց հետ, մոռանալով, որ հանդուրժողականությունը, հավասարության և ուրիշների մեջ գեղեցիկը տեսնելու զգացումները զարգանում են վաղ տարիքում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հաշմանդամություն ունեցող երեխան դպրոցում դասընկերների կողմից թեկուզ անգիտակցաբար ենթարկվի բուլինգի։ Հենց այս ամենը հաշվի առնելով՝ որոշեցինք փոքրերի հետ ներառականության մասին խոսել տիկնիկային ներկայացման միջոցով»,-ներկայացման առաջնախաղի ժամանակ նշեց Կարինե Գրիգորյանը։

Խոսելով ընդհանուր առմամբ Հայաստանում ներառականության մասին՝ Կարինե Գրիգորյանը նշեց, որ փորձ է արվում տարբեր ծրագրերով ու նախաձեռնություններով ներառականություն և մատչելիություն ապահովել բոլոր բնագավառներում՝ ներառյալ սպորտ և մշակույթ, իրավական բարեփոխումներ և առաջնորդություն։

Տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը շեշտադրեց, որ ներկայացումը ցանկալի է դիտել երեխաների անմիջական դաստիարակությամբ զբաղվողների ծնողների հետ։ Անհարժեշտ է ներկայացումից հետո քննարկել և եզրահանգումներ անել։

Ծրագիրն իրականացվում է Միջազգային առաջնորդ այցելուների ծրագրի շրջանավարտներին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում, որի ֆինանսավորումը տրամադրվում է ԱՄՆ Պետքարտուղարության Կրթական և Մշակութային հարցերի բյուրոյի և ծրագիրն իրականացնող գործընկեր «Մերիդիան» միջազգային կենտրոնի կողմից։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող