Հասարակական

Հայտնի է Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերի վառվելու օրը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերի վառվելու օրը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի վառվելու են դեկտեմբերի 19-ին ժամը 19։30-ին՝ Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սիրելի՛ երևանցիներ, Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի վառվելու են Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո:

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, բոլորիդ սիրով հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ մասնակիցը լինելու տոնական ամանորյա միջոցառմանը։

Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ կվառվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը:

Այդ օրը հրապարակին հարակից՝ Երևանի 2750-ամյակի այգում կտրվի նաև սուրբծննդյան տոնավաճառի մեկնարկը: Սիրով սպասում եմ բոլորիդ»,- գրել է Ավինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում