Սպորտ

Հայկ Մարտիրոսյանն արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ի առաջատարն է

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանն արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանն արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող մրցաշարի մեկնարկային 6 տուրերում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել և առաջատարն է:

Արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում է 150 շախմատիստ: Մրցաշարի 10-ը ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից մեկը Հայկ Մարտիրոսյանն է, ով արագ և կայծակնային շախմատի աշխարհի գործող բրոնզե մեդալակիրն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում