Իրանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Ճապոնիայի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հայտնել է Ճապոնիայի հետ երկկողմ և միջազգային համագործակցությունը զարգացնելու և երկու երկրների միջև առևտուրն ավելացնելու Իրանի պատրաստակամության մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
«Գտնվելով Ասիայում՝ Իրանը և Ճապոնիան ունեն բազմաթիվ մշակութային ընդհանրություններ։ Մենք պատրաստ ենք ավելի ամուր կապեր ունենալ Ճապոնիայի հետ: Ոչ մեկին չպետք է թույլ տրվի ազդել երկու երկրների հարաբերությունների վրա»,- ասել է Ամիրաբդոլլահիանը Ճապոնիայի իր գործընկեր Յոկո Կամիկավային։
Իրանի և Ճապոնիայի ԱԳ նախարարները բանակցություններ են ունեցել Ժնևում՝ Փախստականների հարցերով գլոբալ ֆորումի շրջանակներում: Դիվանագետները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Աֆղանստանի հարցը, ինչպես նաև Գազայում իրավիճակը: