Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Լենքորանում Բաքվի ժամանակով ժամը 15։00-ին:
Կարդացեք հոդվածը` Русский