Տարածաշրջանային

Հարևան երկրների հետ Իրանի ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հարևան երկրների հետ Իրանի ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի առևտրաշրջանառության ծավալը 15 հարևան երկրների հետ ընթացիկ տարում ավելացել է 11,4 տոկոսով՝ կազմելով 38,62 մլրդ դոլար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը։

Նշված ժամանակահատվածում 15 հարևան երկրների հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 63,1 մլն տոննա, ինչը 17,2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ըստ աղբյուրի՝ 2023 թվականի 8 ամիսների ընթացքում Իրանը հարևան երկրներ է արտահանել 18,38 մլրդ դոլարի ապրանք:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում