ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել է 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գրիգորյանի տանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 13-ին այցելել է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գրիգորյանի տուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Մխիթարի ծնողների՝ Կորյուն Զաքարյանի, Նազելի Գրիգորյանի և հորեղբոր՝ Ալբերտ Զաքարյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել Մխիթարի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

«Մխիթարի հարազատները վարչապետի տիկնոջը մանրամասներ են պատմել իրենց զավակի սպորտային կարիերայից: Մխիթարը զբաղվել է մարտեր առանց կանոնների սպորտաձևով, հաղթել բազմաթիվ մենամարտերում:

Հարազատները պատմում են՝ Մխիթարը անհամբեր սպասում էր 18 տարին լրանալուն, ասում էր՝ պարտավոր է բանակ գնալ ու հայրենիքը պաշտպանել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Մխիթարը 2 ամսվա ծառայող է եղել, սակայն հասցրել է առանձնանալ խիզախությամբ: Տարբեր իրադրություններում մի քանի անգամ փրկել է ընկերների կյանքը, ապա վերադարձել առաջնագիծ՝ մարտը շարունակելու: Մխիթարը զոհվել է հոկտեմբերի կեսին, հայրն ու հորեղբայրը շուրջ երկու ամիս մասնակցել են որոնողական աշխատանքների:

Նշվում է, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Մխիթարի հարազատներին՝ խիզախ որդի լույս աշխարհ բերելու և դաստիարակելու համար:

Հայերեն Español

Այս հարցը դեռ ճշգրտման կարիք ունի. Միրզոյանը՝ ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով ԹՐԻՓՓ-ի ընթացակարգով անցնելու հնարավորության մասին

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Ռեզայի

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան

Մոլդովայում քննարկվել է Մերձդնեստրի տարածաշրջանի աստիճանական վերաինտեգրման գործընթացը. Moldpres

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին