Քաղաքականություն

Էստոնիայի արտգործնախարարը խոստանում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսել

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի արտգործնախարարը խոստանում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսել

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան խոստանում է երկրի խորհրդարանում սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարարն այս մասին տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ես ընդգծեցի, որ Հայաստանի նկատմամբ Էստոնիայի պարտքն է, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի դեմ ցեղասպանությունը, և ես գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»,-նշել է նա:

Մարգուս Ցահքնան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում