ԱՊՀ-ն ծրագրում է դիտորդներ ուղարկել Ադրբեջանում, Բելառուսում և Ռուսաստանում կայանալիք ընտրություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Պետությունների Համագործակցությունը նախատեսում է դիտորդներ ուղարկել Ադրբեջանում և Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, ինչպես նաև Բելառուսում 2024 թվականի փետրվարին կայանալիք խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը` պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Հաջորդ տարին ընտրությունների տարի է մեր Համագործակցության առաջատար պետություններում։ Առաջին ընտրությունները կլինեն փետրվարի 9-ին Ադրբեջանում` նախագահական ընտրություններ. մենք արդեն ստացել ենք հրավերը: Այնուհետև խորհրդարանական ընտրություններ Բելառուսում։ Եվ մարտ ամսին նախագահական ընտրություններ Ռուսաստանի Դաշնությունում», - ասել է նա Մինսկում ԱՊՀ Գործադիր կոմիտեում Համագործակցության անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստի մեկնարկից առաջ։

Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ Գործադիր կոմիտեն «արդեն պատրաստվում է այդ ընտրությունների դիտարկմանը»։

«Մենք հրավեր ենք ստացել՝ ստեղծելու ԱՊՀ առաքելություն և ուղարկելու այդ ընտրությունների դիտարկման համար», - ընդգծել է նա։

Համագործակցության գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ մինչ օրս դիտորդական առաքելություն ուղարկելու գրավոր հրավեր է ստացվել միայն Բաքվից։

«Այդ մասին մեզ բանավոր ասել են, բայց գրավոր ստացել ենք առայժմ միայն Ադրբեջանից, նրանք առաջինն են անցկացնելու ընտրությունները», - հավելել է Լեբեդևը:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ