Քաղաքականություն

Սեյրան Օհանյանը միջազգային հարթակում ԼՂ հարցով բանակցություններին այլընտրանք չի տեսնում

1 րոպեի ընթերցում

Սեյրան Օհանյանը միջազգային հարթակում ԼՂ հարցով բանակցություններին այլընտրանք չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ, ԼՂ հարցով բանակցությունները միջազգային հարթակում այլընտրանք չունեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ճեպազրույցում:

«Հակամարտությունն ավարտված չէ, այն ավելի է խորացել, Ադրբեջանի հանցագործ գործունեությունն այն ավելի է սրել, և Ադրբեջանը պետք է դրա համար պատասխան տա: Արցախը եղել է գործոն, և այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար նրա բոլոր ինստիտուտները պետք է գործեն՝ ներառյալ ժողովրդի ճակատագրի, նաև ժողովրդի հետվերադարձի պայմանների լուծմամբ: Եվ այս պարագայում բանակցությունները միջազգային հարթակում՝ ընդունված կամ որևէ ընդունելի նոր ձևաչափով, այլընտրանք չունեն»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Օհանյանն այն կարծիքին է, որ այս ռազմավարության պատասխանատուն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններն են, առավելապես ՀՀ իշխանությունները: Նա մեղադրեց Հայաստանի իշխանությանը՝ պատասխանատվությունը կամաց-կամաց ԼՂ-ի իշխանությունների կամ այլ մարդկանց վրա գցելու մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում