Միջազգային

Պաղեստինում հայտարարել են Գազայում իսրայելական հարվածներից ավելի քան 18 հազար մարդու զոհվելու մասին

1 րոպեի ընթերցում

Պաղեստինում հայտարարել են Գազայում իսրայելական հարվածներից ավելի քան 18 հազար մարդու զոհվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 18 հազար 412-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 50 հազարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան։

Իսրայելական կողմի զոհերի պաշտոնական թիվն էլ, իշխանության տարածած վերջին տվյալներով, կազմել է մոտ 1,2 հազար, ընդ որում՝ խաղաղ բնակիչներ, զինվորականներ, օտարերկրյա քաղաքացիներ և բանվորներ։ Իսրայելական կողմը հայտնել է նաև ավելի քան 5 հազար վիրավորի մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում