Քաղաքականություն

Ադրբեջանը միջազգային համաժողովին հայկական ՀԿ-ների մասնակցությունը տապալելու անհաջող փորձ է ձեռնարկել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը միջազգային համաժողովին հայկական ՀԿ-ների մասնակցությունը տապալելու անհաջող փորձ է ձեռնարկել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ատլանտայում (ԱՄՆ) դեկտեմբերի 11-ին մեկնարկած ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների 10-րդ համաժողովի մեկնարկին ՀՀ պատվիրակության պահանջով քվեարկությամբ հաստատվել է նստաշրջանին հայկական մի շարք հասարարակական կազմակերպությունների մասնակցությունը, որին դեմ էր արտահայտվում Ադրբեջանի պատվիրակությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքում հայկական ՀԿ-ների մասնակցության համար կողմ են քվեարկել 61 երկրներ, դեմ՝ Ադրբեջանը և Թուրքան։

Սա առաջին անհաջող փորձը չէ, երբ Ադրբեջանը փորձում է արգելափակել կամ խոչընդոտել հայկական հասարակական կազմակերպությունների մասնակցությունը տարբեր միջազգային համաժողովներին:

Այս դեպքում Ադրբեջանի թիրախում էին հայտնվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները, որոնք քվեարկությունից հետո լիիրավ կմասնակցեն համաժողովի աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում